Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 21

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 21
26.10.2025 | 11:43

Սկիզբը՝ այստեղ

Սա հաղորդում է նախապատրաստվող հանցագործության մասին

Հայաստանի փաստաբանական ակադեմիայի ռեկտոր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավաբան Արա Զոհրաբյանի կողմից երեկ արդեն, ըստ էության, հանցագործության մասին մի հաղորդում էր հրապարակվել կրոնական ծեսի կատարման խոչընդոտման (հանցագործության) նախապատրաստությանը քննիչի միանալու վերաբերյալ: Հաղորդում, որին «Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 20» վերտառությամբ հոդվածով միացել է նաև տողերիս հեղինակը:

Թեև վերոնշյալ հաղորդումները հստակ հասցեագրված չէին Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանին և Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արթուր Պողոսյանին, սակայն միանգամայն հասկանալի էր ու հասկանալի է, որ հասցեատերը հենց նրա՛նք են և, վաղ թե ուշ, հենց նրանցի՛ց է հաշիվ պահանջվելու հանցագործության մասին վերոնշյալ հաղորդումներն անտեսելու համար:

Անտեսելո՛ւ, որովհետև եթե չանտեսեին, ապա Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Նազելի Սարգսյանը երեկ ոստիկանության ծառայողների միջոցով օրվա տարբեր ժամերի (այդ թվում՝ ուշ երեկոյան, գիշեր) ծանուցագրերի պատճեններ չէր փոխանցի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի 21 հոգևորականի, ներառյալ՝ 19 քահանայի, որ նրանք բոլորն այն էլ կիրակի օրով՝ 2025թ․ հոկտեմբերի 26- ին, այն էլ առավոտյան՝ ժամը 09:00-ին, նույն քրեական վարույթով Երևանում ներկայանան քննչական մարմին:

Կրկնում ենք՝ ի՞նչ է՝ ուրիշ օր ու ժամ չկա՞ր նրանց հարցաքննության հրավիրելու, հանկարծակիորեն այդ ի՞նչ հրատապ անհրաժեշտություն առաջացավ նրանց բոլորին կիրակի օրն առավոտյան նույն ժամին հարցաքննության հրավիրելու՝ առավել ևս, որ հանցագործներ չեն, չեն փախչելու, քրեական վարույթում ընդգրկված են ընդամենը վկայի կարգավիճակով, և պատրաստ են Հովհանավանքում պատարագից հետո ներկայանալ քննչական մարմին հարցաքննության:

Վերոշարադրյալը նշանակում է, որ քննիչը վերադասի թողտվությամբ համառորեն չի հրաժարվում կրոնական ծեսի (պատարագի) կատարմանը խոչընդոտելու (հանցագործության) նախապատրաստմանը միանալուց:

Հայաստանի գլխավոր դատախազությունը և Քննչական կոմիտեն, ցավոք, վաղուց են դարձել Նիկոլ հայադավի կամակատարները: Կարծում ենք, չենք սխալվի, եթե ենթադրենք, որ քննիչը փորձում է խոչընդոտել Հովհանավանքում վաղը պատարագի կատարմանը վերոնշյալ հոգևորականների ներկայությունը և, որպես պատարագիչ, նրանցից մեկնումեկի մասնակցությունը, որպեսզի «պատարագ» կատարի, հոգևոր իմաստով սրբապղծությամբ զբաղվի Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ ս. թ. հոկտեմբերին կարգալույծ արված նախկին քահանան՝ նախկին տեր Արամը (ավազանի անունով՝ Ստեփան Ասատրյան), որը Նիկոլի սրտի «քահանան» է:

Որ Ստեփան Ասատրյանը Նիկոլի հովանավորությամբ, աջակցությամբ մտադիր է Հովհանավանքում վաղը ոտնձգել եկեղեցական կարգի և քրիստոնեական ավանդույթի դեմ, պատրաստվում է զբաղվել սրբապղծությամբ, այս մասին վերջին օրերին գրում ու հաղորդում են հայաստանյան մի քանի տասնյակ էլեկտրոնային, տպագիր և եթերով հանդես եկող ԶԼՄ- ներ, քննիչն ինչպե՞ս կարող էր ծանոթ չլինել տվյալ տեղեկատվությանը… Հանրահայտ փաստ է, որ յուրաքանչյուր կիրակի մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ բոլոր գործող եկեղեցիներում: Քննիչը սրան էլ ծանոթ չէ՞ր…

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի քսանից ավելի հոգևորականների հայտարարությունը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի 20- ից ավելի հոգևորականներ երեկ՝ հոկտեմբերի 25- ին, հարկադրված եղան հանդես գալ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅԱՄԲ, որը, ըստ էության, ուղղված է իրենց հարցաքննության հրավիրած քննիչին և Հայաստանի քննչական կոմիտեին: Ստորև ներկայացնում ենք վերոնշյալ հայտարարությունը.

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի ներքոնշյալ

հոգևորականներս հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողների միջոցով երեկ՝ 24.10.2025թ․ տարբեր ժամերի (այդ թվում՝ ուշ երեկոյան, գիշեր) մեզ են փոխանցվել Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Նազելի Սարգսյանի անունից տրված ծանուցագրերի պատճենները, որոնց համաձայն պետք է բոլորս 2025թ․ հոկտեմբերի 26-ին՝ կիրակի օրը ժամը 09:00-ին նույն քրեական վարույթով ներկայանանք քննչական մարմին՝ Երևան քաղաքում:

ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին իրավունք ունի կատարել ժամերգություններ, ծեսեր, իսկ պետությունն իրավունք չունի միջամտե լեկեղեցու ներքին կյանքին:

Հանրահայտ փաստ է, որ յուրաքանչյուր կիրակի մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ բոլոր գործող եկեղեցիներում:

Մենք՝ յուրաքանչյուրս, 2025թ․ հոկտեմբերի 26-ին առավոտյան Արագածոտնի մարզի եկեղեցիներում Սուրբ Պատարագ ենք մատուցելու և այդ օրը չենք կարողանալու ներկայանալ քննչական մարմին, քանի որ հակառակ դեպքում կխախտենք մեր հոգևոր պարտականությունները և կթողնենք մեր հավատացյալներին առանց Սուրբ Հաղորդության։

Բացի այդ, բոլորս որպես վկա հարցաքննությանը ցանկանում ենք ներկայանալ միայն փաստաբանների հետ, մինչդեռ ոչ աշխատանքային կիրակի օրով մենք չենք կարողանալու ապահովել փաստաբանների ներկայությունը (քահանաներիցս մի քանիսին նույն փաստաբանն է ներկայացնում, որը նույնպես խոչընդոտ է նույն ժամին հարցաքննությանը մասնակցելու համար):

Առանց փաստաբանի ներկայության չենք պատրաստվում ցուցմունք տալ: Սրանք հարգելի պատճառներ են, որոնք հաշվի առնելով կոչ ենք անում քննչական մարմնին մեզ հրավիրել հարցաքննության որևէ այլ օր, նախապես՝ առնվազն երկու օր առաջ, ծանուցելով հարցաքննության մասին (ծանուցագրերը հանձնվել են նաև այդ պահանջի խախտմամբ): Հատկանշական է նաև, որ այս ոչ աշխատանքային օրերին մենք հնարավորություն չունենք քննչական

մարմնի գրասենյակին որևէ փաստաթուղթ հանձնելու։

Միաժամանակ մեր անհանգստությունն ենք հայտնում Քննչական կոմիտեի վերոհիշյալ վարքագծի վերաբերյալ, որով փորձ է արվում մի ամբողջ մարզ թողնել առանց Սուրբ և Անմահ Պատարագի» (ընդգծումները՝ մերը):

Հայտարարության ներքո ստորագրել են տեր Մանուկ քահանա Զեյնալյանը,

տեր Սարգիս քահանա Սարգսյանը, տեր Հայկ քահանա Քոչարյանը, տեր Նարեկ քահանա Սարգսյանը, տեր Փառեն քահանա Առաքելյանը, տեր Մուշե քահանա Վահանյանը, տեր Հովել քահանա Օհանյանը, տեր Սևակ քահանա Սարիբեկյանը, տեր Համբարձում քահանա Դանիելյանը, տեր Եղիշե քահանա Բարսեղյանը, տեր Զորայր քահանա Կարապետյանը, տեր Ղևոնդ քահանա Գափոյանը,

տեր Հայկ քահանա Սահակյանը, տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, տեր Մկրտիչ քահանա Երանյանը, տեր Վրթանես քահանա Բաղալյանը, տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը, տեր Օշին քահանա Հայրապետյանը, տեր Մխիթար քահանա Ահարոնյանը, Արտակ սարկավագ Սաֆարյանը, Վահագն սարկավագ Ստեփանյանը:

Քննչական կոմիտեի Երաևանի վարչությանը՝ մեկ հարց

«ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի վարչությանը մեկ հարց՝ վաղը, երբ 21 հոգու ՀԱԵ-ի Արագածոտնի թեմից հրավիրում եք հարցաքննության, ինչո՞ւ լուսանկարում պատկերված Սծյոպիկին էլ չեք հրավիրում… Դիտավորյա՞լ եք անում, որ խափանեք կիրակնօրյա պատարագները, բայց հատուկ պայմաններ եք ստեղծում աղանդավոր Նիկոլի այս Հուդայի համար, որ վաղը դրա համար պատարագ կազմակերպի զավթված և պղծված Հովհաննավանքում…

Շատ ամոթ ու տխուր է…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր Գագիկ Համբարյանը՝ կցելով ՔԿ- ի և նախկին քահանա Ստեփան Ասատրյանի լուսանկարը:

Ակնհայտ է, որ քննչական մարմինն առաջնորդվում է բացառապես քաղաքական շահով ու սպասարկում է իշխող ուժի օրակարգը

Ըստ ֆեյսբուքի օգտատերերից Գոհար Մելոյանի գրառման , «Սա դուրս է իրավական ու տրամաբանական կանոններից: Ակնհայտ է, որ քննչական մարմինն առաջնորդվում է բացառապես քաղաքական շահով ու սպասարկում է իշխող ուժի օրակարգը: Սա ուղիղ միջամտություն է կրոնի ազատությանը, հարված խղճի եւ դավանքի ազատությանը եւ նպատակ է հետապնդում կաթվածահար անելու Արագածոտնի մարզի Հայ առաքելական եկեղեցու հետեւորդների իրավունքը՝ մասնակցելու կիրակնօրյա Սուրբ Պատարագին»:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 175

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ